|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենք մուտք գործելու և այնտեղ ենթադրաբար բռնություն և զանգվածային անկարգություն կատարելու համար մեղադրվող 5 անձանց դատավարության ժամանակ այսօր ցուցադրվեց տեսանյութ, որը մեղադրող կողմը մեկնաբանում էր իբրև մեղադրանքի ապացույց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Պաշտպանը, սակայն, համաձայն չէր մեկնաբանությունների հետ և շատ դրվագներում, նրա համոզմամբ, չէր երևում այն, ինչի մասին ասում էր մեղադրող դատախազը։
Տեսանյութը դատարանի դահլիճում հրապարակային դիտելուց հետո դատարանն անցավ վկաների հարցաքննությանը։ Վկաները, սակայն, ՊՊԾ աշխատակիցներ էին և չհամաձայնեցին, որպեսզի իրենց ցուցմունքները լրատվամիջոցները տեսանկարահանեն։
Ավելի վաղ պաշտպան Կարեն Հակոբյանը նշել էր, որ հարցաքննելու են նաև ՀՀ վարչապետի նախկին մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, որի մազը քաշել է իր վստահորդը անեծքներ տալու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․