|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հետաձգվեց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով դատական նստը, քանի որ 10 մեղադրվողներից մեկը՝ Սարգիս Կարապետյանը, ինսուլտ է ստացել, հիվանդանոցում է և չէր ներկայացել նիստին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Սարգիս Կարապետյանն ինսուլտ է ստացել, այդ պատճառով ստիպված եղանք դատական նիստը հետաձգել, հուսով եմ կկազդուրվի և դուրս կգրվի հիվադանոցից և մյուս դատական նիստին ներկա կգտնվի»,-ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Մյուս նիստին ներկայացվելու են իրեղեն ապացույցները։
Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Այս նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․