|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանը 72 մետրանոց հրեշավոր սուզանավ է մշակում, որն անտեսանելի է ռադարների համար։ Դրա ջրատարողունակությունը 1300 տոննա է։ Նոր սուզանավը հարմար է ափամերձ տարածքների պաշտպանության համար և կարող է արագ անցնել մարտական հերթապահության։ Խոսքը «Պահապան» պարեկային սուզանավի մոդիֆիկացիայի մասին է, որը միավորում է սուզանավի և վերգետնյա պարեկային նավի առավելությունները։
Mirror-ը, հղում անելով Rubin ծովային տեխնիկայի կառուցապատման բյուրոյի տվյալներին, որը նախագծել է սուզանավը, նշում է, որ սուզանավի երկարությունը հնարավորություն է տալու ավելացնելու մի քանի գործառույթներ՝ նվազեցնելով ռադարների համար տեսանելիությունը, նավի կայունությունը՝ որպես զենքի հարթակ։
Նավը առավելագույնս սպառազինված է․ ունի 324 մմ տրամաչափի չորս տորպեդային խողովակներ, երկուսն էլ՝ հրթիռների համար։