|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մակրոնը Պուտինին խնդրել է մերժել Պետդումայի` դոնբասյան հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքը. հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությանը։
«Մենք պահպանում ենք զգոնություն և խնդրում Պուտինին՝ չկատարել Պետդումայի խնդրանքը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի դիմումը` ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, բացատրել է նրանով, որ պատգամավորներն առաջնորդվում են իրենց ընտրողների կարծիքով։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի Դոնբասի խնդիրները լուծելու համար։