|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսական զորքերի տեղաշարժի հարցը քննարկելու օրակարգով ԵԱՀԿ անդամ պետությունների հանդիպումը հավանաբար կկայանա փետրվարի 15-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, հաղորդում է Interfax-Ukraine-ը։
«Չստանալով պահանջվող տեղեկատվությունը, Դմիտրի Կուլեբան երեկ հանձնարարել է պաշտոնական հարցում ուղարկել՝ Վիեննայի փաստաթղթային մեխանիզմի հաջորդ տարրը կիրառելու համար՝ ԵԱՀԿ առանձին հանդիպում անցկացնել՝ քննարկելու ռուսական զորքերի տեղաշարժի հարցը: Նման հանդիպում տեղի կունենա, հավանաբար, փետրվարի 15-ին»,- ասել է նա։