Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ իշխանությունը մանիպուլյացիա է անում, երբ ասում է, թե ընդդիմության նպատակը 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտելն է, բայց տեսեք՝ չեն գալիս․․․
«Զարմանում եմ՝ ո՞նց է Արծրուն Հովհաննիսյանը գալիս, մտնում այդ շենքը, հանձնաժողով, նայում, օրինակ, Գեղամ նազարյանի երեսին, որին 44 օր ասում էր՝ գիտես, քո որդին ողջ է․․․ Նկատի ունեմ մեր բոլորի որդիներին․․․ Պետք էր գիտակցել և փորձագետների կազմ հավաքելիս քննարկել, սա քաղաքական դիվիդենդներ շահելու հարց չէ։ Բոլորս տեսնում ենք՝ իշխանությունները ցանկանում են մեղավոր նշանակել զինվորին ու նրա հրամանատարին, որոնք զոհվեցին պատերազմի առաջին օրը խրամատում»,- ասաց Նազարյանը։