|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել է, որ «Ամերիկայի ձայնը», «Deutsche Welle»-ն և «Euronews»-ը կարգելափակվեն հեռարձակման լիցենզիայի բացակայության պատճառով։
RTÜK-ի խոսնակ Իլհան Թաշչիի խոսքով՝ արգելափակումը կանխելու համար հեռուստաալիքները պետք է լիցենզիա ստանալու համար դիմեն 72 ժամվա ընթացքում։
2019 թվականին Թուրքիան օրենք է ընդունել, ըստ որի՝ խոշոր հեռարձակողները պարտավոր են երկրում լիցենզիա ստանալ, գրասենյակ բացել և հարկեր վճարել։ Կանոնները վերաբերում են նաև մեդիա ընկերություններին, որոնք հեռարձակվում են ինտերնետում, ներառյալ՝ Netflix-ը: