|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը մեծ հոդված է հրապարակել ԵԽԽՎ նոր նախագահի քաղաքական կարիերայի, հայացքների, ԶԼՄ-ների հետ հարաբերությունների մասին:
Պարբերականը նշում է, որ նա ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնում է 2000 թվականից: Ըստ կայքի՝ ի տարբերություն ԵԽԽՎ նախկին նախագահ Ան Բրասերի, Ագրամունտին դժվար է անվանել «մամուլի սիրելի պաշտոնյա». նա այնքան էլ չի սիրում զրուցել լրագրողների հետ և հաճախ պարզապես հրաժարվում է մեկնաբանել ամենասուր թեմաները։
Ուշագրավ է, որ նյութում խոսվում է Ագրամունտի՝ Ադրբեջանի հետ ունեցած յուրահատուկ կապերի մասին: «Մի քանի տարի առաջ «Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը Ագրամունտին մեղադրել է կոռուպցիոն գործողությունների մեջ և նրա անունն է ներառել ԵԽԽՎ այն պատգամավորների ցուցակում, որոնք սիրով օգտվում են «խավիարային դիվանագիտության» շնորհներից: «Կայունության եվրոպական նախաձեռնության» փորձագետները պնդում էին, որ, կատարելով Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ հատուկ զեկուցողի պարտականությունները, Ագրամունտն իբր արդարացնում էր Իլհամ Ալիևի վարչակարգի գործողությունները՝ «չնկատելով» երկրում քաղաքական հետապնդումները և մարդու իրավունքների խախտումները»,- գրում է կայքը: