|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս պաշտոնյաները չեն մասնակցի Մյունխենի անվտանգության առաջիկա համաժողովին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ռուս պաշտոնյաները տարբեր պատճառներով չեն մասնակցի այս տարվա փետրվարի 18-20-ը կայանալիք՝ Մյունխենի անվտանգության քաղաքականության համաժողովի առաջիկա հանդիպմանը»,- ասել է նա չորեքշաբթի կայացած ճեպազրույցում։
Զախարովայի խոսքով՝ վերջին տարիներին այս իրադարձությունը գնալով վերածվում է «տրանսատլանտյան ֆորումի»՝ կորցնելով իր ներառականությունն ու օբյեկտիվությունը։
Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։