|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դանիայում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին՝ սեպտեմբերի 4-5-ը, ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը չի մասնակցի:
Խնդիրն այն է, որ ԵԺԿ անդամն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որն այժմ փաստացի գոյություն չունի, հետևաբար, հրավեր չի եղել։
«Ճիշտ է՝ ՕԵԿ-ը ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից է, բայց ՀՎԿ-ն դեռևս ԵԺԿ անդամ չէ, հետևաբար, ԵԺԿ վեհաժողովին մասնակցել-չմասնակցելու խնդիր չկա»,- մեզ ասաց ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը։
Դարձյալ դիմելո՞ւ են՝ արդեն ՀՎԿ-ի անդամության համար։ «Ամենայն հավանականությամբ»։ Իսկ ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» ԵԺԿ անդամ են և մեկնել են Դանիա․ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունից»։ Համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: