|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայում հնարավոր պատերազմը «խելագարություն» է անվանել եւ հույս հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը կարող է հաղթահավել երկխոսության ճանապարհով, հաղորդում է The Vatican News-ը։
«Եկեք շարունակենք աղոթել Աստծուն խաղաղության համար, որպեսզի լուրջ երկխոսության միջոցով հաղթահարվի լարվածությունն ու պատերազմի վտանգը, եւ որպեսզի նորմանդական ձեւաչափով բանակցությունները նպաստեն այդ նպատակին հասնելուն։ Եկեք չմոռանանք, որ պատերազմը խելագարություն է»,- ասել է Հռոմի պապը։
Ավելի վաղ նա կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։