|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չինաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և անօգուտ է համարում իբր գլոբալ անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան ջանքերը. ասվում է ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչության հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովել աշխարհում անվտանգությունն ու կայունությունը»,- հայտարարության տեքստից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթում ասվում է, որ Դաշինքի նման փորձերը «միայն նպաստում են քաղաքական դաշինքների ձևավորմանը եւ ռազմական ոլորտում առճակատման առաջացմանը»։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին՝ հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և գաղափարախոսությունից, հարգանք ցուցաբերել այլ երկրների ինքնիշխանության, անվտանգության ու շահերի, նրանց քաղաքակրթությունների, պատմության և մշակույթների տարբերությունների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ն սառը պատերազմի արդյունք է,- ասվում է փաստաթղթում։- Չինական կողմը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների բռնի ընդլայնմամբ»։
Հայտարարության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջպետական վստահությունն ամրապնդելու, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը իսկապես պաշտպանելու համար»։