|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ այսօր մրցումային վերջին օրն է։ Երեկ Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 96 և մինչև 102 կգ քաշային ծանրորդները։
Մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը՝ երկամարտի 254 կգ արդյունքով, իսկ մինչև 102 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով։ Ի դեպ, Մատիրոսյանին պարգևատրել է եղբայրը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։
Այսօր՝ ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրն է․ պայքարի են դուրս գալու մինչև 109 կգ ու գերծանր քաշային կարգի ծանրորդները:
Առաջնությունն անցկացվում է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։