|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոտայքի մարզում, հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Քոթանջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի 11–րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետրից ընկել, բախվել է քարերին և հայտնվել անդունդում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ն. Քոթանջյանին մեծ դժվարությամբ այնտեղից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել է Եվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: