|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել երկրում տիրող իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավոր ելքերի վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանը խոսել է ապազգային և ապաշնորհ իշխանության դեմ ծավալվող պայքարի մասին, արձանագրել ինչպես հաջողությունները, այնպես էլ բացթողումները։
ՀԳՄ ներկայացուցիչը ներկայացրել է Դիմադրության շարժման էությունը, ընթացիկ և առաջիկա անելիքների մասով Դաշնակցության պատկերացումները, խոսել երկրում առկա խորքային խնդիրների, Հայաստանի թուրքացման սպառնալիքի, Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։
Ի. Սաղաթելյանը պատասխանել է նաև ուսանողներին հուզող բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են հայրենիքի ճակատագրին։