|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիներին տրված՝ Ուկրաինան լքելու հանձնարարականը չի նշանակում, որ ԱՄՆ վարչակազմը վստահ է, թե հանրապետության տարածք «ներխուժում» կարող է իրականացվել. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս որոշման հիմքում ընկած էր միայն մեկ գործոն՝ մեր գործընկերների և նրանց ընտանիքների անվտանգությունը։ Եվ հաշվի առնելով Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ուժերի շարունակվող զանգվածային կուտակումը, որն ունի ներխուժման նախապատրաստման բազմաթիվ նշաններ, այս քայլերը խելամիտ էին»,- ասել է նա:
Բլինքենը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը կախված է Ռուսաստանից։