|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մենք հույս ունենք, որ Աշոտ Մինասյանը կհայտնվի ազատության մեջ, ես գտնում եմ, որ տարբեր համակարգերում, այդ թվում նաև իրավական դեռ մնացել են մարդիկ, ովքեր առաջնորդվում են իրենց խղճի մտոք: Այս մասին դատական նիստից առաջ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
«Ես իրավական գնահատականներ չեմ կարող տալ, բայց բարոյական տեսանկյունից կարող եմ ասել, որ այն ժողովուրդը, որը իր հերոսին, որը ամբողջ կյանքը նվիրաբերել է հայրենիքի ճակատագիրը կերտելուն, ձեռնաշղթաներով բերի դատարան, այդ ժողովուրդը հավատացեք իր բարոյականության 50 տոկոսն արդեն կորցրել է»,-ասաց նա: