|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ինձ ու մյուսներին դատում են Արցախի համար պայքարելու համար, իսկ զենքով սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում: Այս մասին տելեգրամ իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ հայտարարությունը՝ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։