|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:
«Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: