|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Լիտվայի միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին, և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:
Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում, կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Մինչ այս Համաձայնագրի կնքումը Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել ԵՄ անդամ 10 պետությունների, այդ թվում և Լիտվայի հետ: Այս համաձայնագիրը, հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: