|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքում, պայթյուն է որոտացել նավթամուղում։ Դրա հետևանքով նավթամուղը բռնկվել է. հայտնում է թուրքական A Haber-ը։
Հրդեհը նույնիսկ տարածվել է Նարլըի տարածքի մոտ գտնվող ճանապարհի վրա և ընդգրկել է Քահրամանմարաշ-Գազիանթեփ ավտոճանապարհի մի մասը. երթուղին երկու ուղղություններով փակ է։
Նավթատարը պատկանում է թուրքական նավթային BOTAS բաժնետիրական ընկերությանը։
Քահրամանմարաշի քաղաքապետ Հայրեթթին Գյունգերը հայտնել է, որ հրդեհը մարելու համար ուղարկվել է 19 հրշեջ մեքենա։
Միջադեպի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհը մարվել է։