|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողներին ասել է, որ նախազգուշացրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելու մասին։
Նրա խոսքով՝ ինքը Պուտինին ուղերձ է հղել, որ մինչ Ռուսաստանը նման քայլի կգնա, անհրաժեշտ է վերլուծել իրավիճակը ամբողջ աշխարհում և երկրի ներսում։ Միաժամանակ նա բացառել է Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման իրական հնարավորությունը, քանի որ Ուկրաինան ուժեղ երկիր է։
«Ի՞նչ է արել Ռուսաստանը Ուկրաինայում. նա օկուպացրել է Ղրիմը։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ես պարոն Պուտինի հետ ամեն հանդիպման ժամանակ միշտ ասում եմ, որ մենք դեմ ենք Ղրիմ ներխուժմանը։ Այս մասին իր գործընկերներին հայտնում է նաև մեր ԱԳՆ-ն։ Այնպես որ, մեր քաղաքականությունն այս առումով պարզ է»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։