|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Գործող օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում։
Փոփոխությունների նպատակը կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է։ Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի տարածքում ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման եւ այլ գործարքների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։
Այսպես, գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ընդ որում, տվյալ շեմը տարեցտարի կնվազի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից այն կհասնի 20 հազար դրամ ցուցանիշի։