|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը։ Ընդգծելով նախագծի կարևորությունը և մանրամասնելով այն՝ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց․ «Բազմազաբվակության դեպքում յուրաքանչյուր ոք պետք է ունենա պետական աջակցության իրավունք, այն էլ՝ օրենքով սահմանված, և 2018 թվականից մինչ այժմ նման օրենք չունենք և, ցավոք, բազմազավակ ընտանիքների՝ համակարգված ծրագրային պետական աջակցություն չունենք։ Նախագիծը մերժվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում , հիմնականում այն պատճառաբանությամբ, որ մշակվելու է ռազմավարություն և այլն։ Անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ են բերվում, որոնցով հետաձգվում է կարևորագույն պետական աջակցությունը, որը պետության՝ Սահմանադրութամբ սահմանված պարտականությունն է»։
Պատգամավորը հորդորեց մեծամասնությանը՝ կողմ քվեարկել նախագծին։
Թեման մանրամասնում է տեսանյութը։