|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։
Մասնավորապես, «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը հենց Բաբայանին է տեսնում։ Բացի այն հանգամանքից, որ իր հայտարարություններով և արարքներով Փաշինյանն արդեն մեծ վնաս է հասցրել Արցախին, Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին անպաշտոն չթողնելու և իրենց մատուցած ծառայությունները պատշաճ փոխհատուցելու համար որոշել են նրան նորից «տեղավորել» Արցախում։
Թերթի տեղեկություններով, Արցախում այս լուրը բավական տհաճությամբ են ընդունել և գոնե առայժմ դիմադրում են ՀՀ իշխանությունների կամայականություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում