|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները հունվարի 7-ին արտակարգ տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու համար եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները։ Այս մասին հաղորդվում է դաշինքի Twitter-ում։
«ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտահերթ հանդիպումը վիրտուալ ձևաչափով տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունվարի 7-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 12-ին տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։
Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ՆԱՏՕ-ին խորհուրդ էր տվել հրատապ միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար, քանի որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի համար ռազմական սպառնալիքներ ստեղծելու քաղաքականության շարունակությունը պատասխան կունենա: