|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հրազդանում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հունվարի 3-ին, ժամը 21։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 21:30-ին:
Այրվել են հյուրասենյակի պատի պաստառից մոտ 10 քմ հատված, բազմոցը՝ մասամբ և հայտնաբերվել է քաղաքացի Ա․ Ն․-ի դին (ծնված 1964 թ․)։