|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկրոշրջան թաղամասի տնակային հատվածի Ա. Բ.-ին պատկանող թիվ 26 փայտե տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել՝ 07.20-ին:
Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով (108 քմ), հայտնում է ՏԿԱԻՆ-ը:
Shamshyan.com-ի տեղեկություններով տնակը պատկանում էր Արարատ Բաղդասարյանին, ով ունի փախստականի կարգավիճակ: Այս պահին 5 հոգանոց ընտանիքը մնացել է անօթեւան: