|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շոշափվել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող՝ իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահները քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության և հետագա փոխշահավետ գործընկերության արդյունքները։