|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել հունվարի 2-ին Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երեւանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն Mitsubishi Pajero-ով բախվել է ծառին: Վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: