Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափին անհրաժեշտ է երկրի համար և համապատասխանում է Արևմուտքի շահերին։ Այս մասին Sputnik Georgia-ի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասել է վրացի քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն։
«Այն, ինչ անում է Վրաստանը, դոգմատիզմի դրսևորում է, և դա պետք է դադարեցվի։ Ոչ թե ռուսամետ դառնալու համար, ինչպես որ դա մեր երկրում սովորականի պես հայտարարում են, այլ որպեսզի առերեսվենք ճշմարտության հետ և հասկանանք, որ մենք չենք փախչի Հարավային Կովկասից»,- նշել է քաղաքագետը։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված են եղել, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց»։