|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ այցելել էր իրենց կողմից օկուպացված Արցախի տարբեր շրջաններ։ Այցի ընթացքում նա ներկա է եղել նաև Հադրութի զորամասի «բացմանը»: Տարածված լուսանկարներից մեկում պատկերված է Ադրբեջանի «քարտեզը», որում, բացի նրանից, որ օկուպացված է ներկայացվում ամբողջ Արցախը, օկուպացված է նաև Հայաստանի հարավը` Մեղրու շրջանը, որտեղով, շնորհիվ փաշինյանական ջանքերի, անցնելու է Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքը (անցնելու է նաև Արցախի օկուպացված հարավով):
Այսպես՝ մինչ փաշինյանական խունտան ամեն հնարավոր զիջումներ անում է, որպեսզի բարիդրացիություն ու խաղաղություն հաստատի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, թշնամական պետություններում պատրաստվում են տարածաշրջանում իրենց պատկերացրած «խաղաղության դարաշրջանը» հաստատել։