|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից։ Պատճառը, թե ինչու եմ ես խոսում այս մասին, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է։ Նրանք երկուսն էլ հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Այս տարի Վրաստանը կարևոր նախադեպ ստեղծեց տարածաշրջանում, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ իմ միջնորդությամբ։ Մենք ստեղծել ենք առաջին նախադեպը երկու բարեկամ (մեզ համար) և հարևան երկրների միջև»,- ասել է նա։