|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 16-ի գիշերը սիրիական SANA գործակալությունը գրել է Դամասկոսի օդանավակայանի մոտ գտնվող թիրախներին իսրայելական ավիահարվածի մասին։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռներ են արձակել Գոլանի բարձունքներից։ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչներ արձակել են 8 թեւավոր հրթիռներ։, սակայն սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ վերացրել են դրանցից 7-ը։
Օդային գրոհի արդյունքում պահեստը վնասվել է։ Հրթիռակոծության զոհ է դարձել մեկ մարդ:
Իսրայելի բանակն ավանդաբար չի մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները։ Երկրի իշխանությունները դեռ հայտարարություններ չեն արել։