|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք. այս մասին գրում է Al-Watania գործակալությունը։
Նշվում է՝ իսրայելական ինքնաթիռները հայտնվել են Լիբանանի Հանրապետության երկնքում այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» խորհրդանշական զորահանդես է անցկացրել Մլիթ քաղաքում՝ իսրայելական զորքերի՝ Հարավային Լիբանանից դուրս բերման 20 ամյակի կապակցությամբ։
Գործակալության տեղեկություններով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռներն անցել են Մարջայուն-Նաբաթիյա վրայով, իմիտիացիա ստեղծելով, թե իբր հարձակումներ են գործում,։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական օդուժը 2020 թ. մարտին ներխուժել էր Լիբանանի օդային տարածք՝ իրականացնելով հետախուզական գործողություններ։