|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք հիմքեր ունե՞նք նաև Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու, եթե ունենք, ապա ինչո՞ւ հայց չի ներկայացվել․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս հարցն ուղղեցը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։
«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացրած գանգատ ՄԻԵԴ-ում․ սույն թվականի մայիսի 9-ին ներկայացրել ենք միջպետական գանգատ՝ ընդդեմ Թուրքիայի ՝ հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի վրա։ Հենց այդ գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ ուղղակի, անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների ֆինանսավորման, հավաքագրման և տեղափոխման միջոցով ներգրավվածության փաստերին։ Գանգատը քննության փուլում է »,- պատասխանեց Եղիշե Կիրակոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։