|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Մարտի 12-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը:
Խորհրդարանականների կողմից բարձրացվել է տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը:
Համապատասխան պարզաբանումներով հանդես են եկել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ: