|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։
Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։
Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»,- գրել է Վանեցյանը:
Նշենք, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ։
Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։