|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ իրավապահները Երեւանի իր տնից տարել են Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։
Ավելի քան կես ժամ է՝ Ասլանյանը Քննչական կոմիտեում է։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է հրավիրվել նա Քննչական կոմիտե՝ դեռեւս տեղեկություն չկա։
Նշենք, որ Ասլանյանը հարուցված քրեական գործերից մեկով ուներ վկայի կարգավիճակ։