|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
MSNBC-ի վերլուծաբան Ջոն Հեյլեմանը ցնցել է ամերիկացիներին՝ հայտարարելով, որ նախագահ Ջո Բայդենին պաշտոնանկ անելու համար «20-30 միլիոն մարդ պատրաստ է զենք վերցնել»։
«Կա ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ մոտ 8%-ը և միգուցե մինչև 12%-ն ասում է, որ Ջո Բայդենը ոչ լեգիտիմ է, և որ բռնությունը ճիշտ գործիք է նրան հեռացնելու և Դոնալդ Թրամփին հետ բերելու համար։ 20-30 միլիոն մարդ է»,- ասել է Հեյլեմանը` պնդելով, որ մարդիկ պատրաստ են զենք վերցնել։
«Նրանք Թրամփի կողմնակիցներն են և ներկայացնում են զանգվածային շարժում՝ հօգուտ քաղաքական բռնության» հավելել է նա։
Միևնույն ժամանակ, քաղաքական լրագրող և MSNBC-ի հաղորդավար Չակ Թոդը The Atlantic-ի նոր հոդվածում գրում է. «Թրամփի հեղաշրջումն արդեն սկսվել է»։
Նշվում է, որ Թրամփի հեղաշրջումն ավելի շատ հենվելու է սաբոտաժի, քան բռնության վրա, իսկ հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակումը նախկին նախագահի համար վարժանք էր։