|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անօդաչու սարքերը, որոնք մշակվում են Ռուսաստանում, գերազանցում են թուրքական հարվածային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքին։ Այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր նշած անօդաչու համալիրին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով թուրքական «Բայրաքթար»ճի հետ մրցակցության մասին հարցին։
Փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանը կարող է անօդաչու սարքերով հետաքրքրել օտարերկրյա գնորդներին։ «Վերջին ցուցահանդեսը Դուբայում, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, կբացի շուկայական մեկ այլ մակարդակ, և Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենքեր արտահանող երկրների ակումբ»,- ասել է Բորիսովը։