|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբեր 11-ին՝ ժամը 19:30-ին, Անթիլիասի Մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում Հայ Եկեղեցու համալսարանական ուսանողների միությունը (Հ.Ե.Հ.Ո.Մ.) զրույց-հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ:
«Աւելի քան ժամ մը տեւած հարցազրոյցը ուղիղ սփռուեցաւ Կաթողիկոսարանի Cilicia TV-էն: Զրոյցի ընթացքին անդրադարձ կատարուեցաւ յատկապէս երիտասարդութեան եւ Սփիւռքի առնչուած շարք մը հարցերուն: Վեհափառ Հայրապետը իր ունեցած փորձառութեան լոյսին տակ լայն բացատրութիւններ տուաւ երիտասարդութեան իւրայատուկ դերին հայ կեանքէն ներս, ինչպէս նաեւ անդրադարձաւ Սփիւռքի կառոյցներու վերակազմակերպման ու վերաշխուժացման կարեւորութեան:
Յայտնենք, որ 2022 տարին Վեհափառ Հայրապետը հռչակած է «Սփիւռքի Տարի» եւ կոչ ուղղած, որ իր Հայրապետական պատգամին մէջ արծարծուած հարցերը լուրջ քննարկումի ենթարկուին Սփիւռքի գաղութներէն ներս»: