|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սեդրակ Հ-ն իր վարած Mitsubishi Kanter Fuso մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 203 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել ճանապարհի աջակողմյան ուղեմասում։
Վթարի հետևանքով վարորդ Սեդրակ Հ-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Լ. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներն ամուսիններ են։