|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նկատել ե՞ք, թե ինչքան համաչափ են գործում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իշխանությունները, երբ Հայաստանի ներսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ։
Վարդենիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով իրենց ընտրած ընդդիմադիր թեկնածուների կալանավորմանը, իսկ նույն ժամանակ Ադրբեջանն սկսում է կրակել Վարդենիսի դիրքերի վրա, սպանում 1 հայ զինվորի, ծանր վիրավորում 8-ին։
Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը ֆեյքերով ու իր քարոզչամիջոցներով տարածում է, թե հենց վարդենիսցիներն են մեղավոր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմը զոհ ու վիրավորներ է ունեցել, քանի որ զորքը չի կարողացել ժամանակին օգնության հասնել։
Ամեն անգամ, երբ Հայաստանում հանրությունը ոտքի է կանգնում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ, անմիջապես փաշինյանական ռեժիմին օգնության է հասնում Ադրբեջանը։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեդիափորձագետ