|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նույնիսկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի օրը չկաշկանդեց Ադրբեջանին, հերթական հարձակումը գործել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել ՀՀ արևելյան սահմանի տարբեր ուղղություններում: Սրանք առիթ են ստեղծում Հայաստանի սահմաններն ամբողջությամբ թուլացնելու և “միջանցքի” թեման օրակարգում պահելու համար:
Փոխե՛ք ապաշնորհ ղեկավարներին և կփոխվի նաև վերաբերմունքը պետության նկատմամբ: Սա համաշխարհային քաղաքականության մեջ բազմիցս ապացուցված փաստ է»,- գրել է Զաքարյանը: