|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանն օգնել է խաղաղություն հաստատել Ղարաբաղում, ԱՄՆ-ը պետք է ծափահարի, ոչ թե քննադատի ՌԴ-ի քայլերը. ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը ներառվել է «Ղազախ. ոսկե մարդու պատմություն» (Qazaq. History of The Golden Man) ֆիլմում։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել «վատ Ռուսաստանի» մասին հայտարարություններից։
«Ռուսաստանն օգնել է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև. նրան ծափահարելու փոխարեն ԱՄՆ-ն սկսում է քննադատել»,- ասել է Նազարբաևը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ «վատ Ռուսաստանի» մասին խոսակցությունները շատերի համար մոլուցք են դարձել։
«Թե ինչպիսի՞ համաշխարհային քաղաքականություն է, ես չգիտեմ»,- ասել է Ղազախստանի առաջին նախագահը։