|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների միջև հարաբերությունների հաստատմանը. այսօր Ստամբուլում ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի առաջին տեղակալ Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ-կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդագովի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք ցանկանում ենք, որ պատերազմից հետո ստորագրված համաձայնությունները կյանքի կոչվեն։ Հայաստանը պետք է գործի հայ ժողովրդի շահերին համապատասխան, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այլ ոչ թե գործի հայկական լոբբիի թելադրանքով։ Որովհետև հայկական լոբբին Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում ունի իր շահերը, իսկ իրականությունն այլ պայմաններ է թելադրում Հայաստանին»,- ընդգծել է հայկական սփյուռքի պատճառով բազում դառնություններ տեսած թուրքական պետության ներկայացուցիչը։