|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Հայաստանին թուրք-ադրբեջանական և ծայրահեղ իսլամիստական կողմից ներկայացված է այնպիսի պահանջ, որը վերացնում է հայ ժողովրդի գոյությունն այս տարածաշրջանում․ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Դրան դիմագրավելու ռեսուրսը, արտաքին անվտանգության տեսանկյունից, մեր ռազմավարական գործընկերները պետք է լինեն, ներքին անվտանգության համակարգի տեսանկյունից՝ մեր բանակը պետք է լինի, որը պետք է վերակառուցվի, և, իհարկե, ժողովուրդը՝ իր դիմադրությամբ։ Այս երկու ուղղությամբ իշխանությունը քայլ չի կատարում, ընդհակառակը՝ թուլացնում է։ Մեր պահանջը պարզ է՝ հայ ժողովուրդը պետք է համախմբվի հայոց փրկության հարցի շուրջ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝տեսանյութում