|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, փակվեցին ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը, և սկսվեց ձայների հաշվարկը։
Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,80 %-ը կամ ընտրելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից 376 003-ը։
Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 92,95 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3166-ը։ Ամենապասիվը Արմավիր քաղաքն է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս։ Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 6276-ը։