|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Լատվիայում շաբաթ առավոտյան սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. հայտնում է ТАСС-ը:
Երկրում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները ԿԸՀ-ն կհայտարարի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը։
Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 23-26-ը Եվրամիության բոլոր երկրներում. օրերը տարբեր են պետությունների օրենսդրությունների տարբերությունների պատճառով։
Լատվիայից Եվրախորհրդարանում ընտրվելու է 8 պատգամավոր: Իսկ, ընդհանուր առմամբ, ԵԽ ընտրություններում երկրից գրանցվել են 16 քաղաքական կուսակցություն և միավորում՝ 246 պատգամավորի թեկնածուով։